Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեղերի գները, այնուամենայնիվ, կբարձրանան

Դեղերի գները, այնուամենայնիվ, կբարձրանան
03.11.2014 | 16:53

Դրոշմապիտակավորման հետևանքով դեղերի գներն էական փոփոխություն չեն կրի: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարն ակնարկել է, թե դեղերի գները կարող են բարձրանալ միջինը 2-5 դրամով:
Նկատենք, որ ինչպես ցույց են տալիս նախադեպերը, հայկական շուկայում երբեք հետևանքները չեն համապատասխանում նախնական հաշվարկներին կամ կանխատեսումներին: Եթե գները չեն վերահսկվում պետության կողմից, ապա դեղորայք ներկրողը գների հետ կարող է վարվել կամայականորեն: Իսկ ո՞վ է մտածում, առհասարակ, սպառողի գրպանի մասին: Այս դեպքում՝ հիվանդ սպառողի: Վերջինս եկամտի պոտենցիալ աղբյուր է դեղորայքի բիզնեսով զբաղվողների համար: Նկատի ունենանք, որ նախարարի ակնարկած 2-5 դրամը նույնիսկ շատերի համար կարող է էական համարվել: Առավել ևս, որ Հայաստանում շատ են այն թոշակառուները, ովքեր սեփական առողջությանը հետևելու համար վճարունակ չեն:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը նամակ էր հղել ՀՀ վարչապետին՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների առնչությամբ: Ըստ այդ փոփոխությունների՝ բոլոր դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն: Սամվել Զաքարյանի հիմնավորմամբ՝ դրոշմապիտակավորման պահանջը հանգեցնելու է դեղորայքի գների բարձրացման, քանի որ ներկրողները ստիպված են լինելու նոր աշխատողներ ընդունել, նոր տարածքներ հատկացնել և այլն: Այս ամենի համար ներկրողները կատարելու են լրացուցիչ ծախսեր: Ենթադրաբար՝ նախարար Արմեն Մուրադյանն իր հաշվարկների մեջ ներառել է զուտ դրոշմապիտակների արժեքը և ոչ դրանք կիրառելու ծախսերը, որոնք տրամաբանորեն մեծ թիվ են կազմում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 16134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ